Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հերքել է ամերիկյան լրատվամիջոցների տարածած տեղեկությունն այն մասին, թե Նյու Յորքում հանդիպել են ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին:
Այդ մասին Բաղային հայտարարել է IRNA գործակալությանը։
Ավելի վաղ՝ նոյեմբերի 14-ին, The New York Times-ը, հղում անելով անանուն աղբյուրներին, հայտնել էր Մասկի և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Իրավանիի հանդիպման մասին։
Նշվել էր, որ նրանք քննարկել են Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածության թուլացումը։