Մեքսիկայում նոյեմբերի 16-ին կայացել է «Միսս Տիեզերք 2024» գեղեցկության մրցույթը, որում հաղթել է Դանիայի ներկայացուցիչ Վիկտորյա Կյեր Թեիլվիգը:
Վերջինս 21 տարեկան է, մասնագիտությամբ՝ պարուհի և մոդել: Նրան հաջողվել է առաջ անցել մրցույթի ավելի քան 120 մասնակցից:
Լավագույն հնգյակում ընդգրկվել են ներկայացուցիչներ Նիգերիայից, Մեքսիկայից, Թայլանդից և Վենեսուելայից։