«Ամեն հայաթում կա, մարդիկ բողոքում են». Վարչապետ Փաշինյանը՝ բուքմեյքերական կետերի աշխատակիցներին

Բուքմեյքերական ընկերությունների աշխատակիցները Կառավարության դիմաց Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն իրենց դժգոհությունը հայտնեցին բուքմեյքերական գրասենյակների փակման հետ կապված:

Նրանք նշեցին, որ ցանկանում են մինչև Ազգային ժողովում հարցը քննարկելը խոսեն վարչապետի հետ:

Ի պատասխան բողոքողների՝ Նիկոլ Փաշինյանը նշեց․

«Նախընտրական շրջանում ուր գնացել եմ ՝ Երևան քաղաքում,  բոլոր շրջաններում, մարդիկ համատարած իմ առջև խնդիր էին դնում, որ այսպես չի կարելի: Մարդիկ աշխատավարձերը ստանում են, մինչև տուն են հասնում, աշխատավարձերը կրվում են»:

Ըստ վարչապետի՝ իրեն բոլորն են ասել, որ այդ խնդիրը պետք է լուծվի: «Սա լուծման տարբերակն է, այն, որ մենք մտածել ենք, այն, որ մարդիկ պահանջել են, այն, ինչ մենք մարդկանց խոստացել ենք»,- ասաց նա:

տեսանյութը` NEWS.AM

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ