Պաշտպանում է քաղցկեղից և սրտի կաթվածից. գիտնականները պարզել են, թե շաբաթական քանի անգամ է պետք գազար ուտել
Բոլորին է հայտնի, որ գազարը շատ օգտակար է տեսողության սրությունը պահպանելու և գեղեցիկ արևայրուք ստանալու համար։ Այս ամենը շնորհիվ այն բանի, որ այս արմատային բանջարեղենը պարունակում է օրգանական գունանյութեր՝ կարոտինոիդներ: Այնուամենայնիվ, այս նյութերը շատ ավելի օգուտներ են բերում մարմնին, քան սովորաբար ենթադրվում է:
Գիտնականների կարծիքով՝ կարոտինոիդները մարդուն պաշտպանում են սրտի հիվանդություններից և նույնիսկ քաղցկեղից։ Որքան շատ են դրանք կուտակվում օրգանիզմում, այնքան բարձր է հակաօքսիդանտային պաշտպանությունը, հետեւաբար, այնքան ցածր է լուրջ հիվանդությունների առաջացման վտանգը։
Գիտնականները փորձ են անցկացրել, որին մասնակցել է 60 մարդ։ Փորձարկվողներին բաժանել են չորս խմբի՝ առաջին խումբը շաբաթական երեք օր որպես խորտիկ ուտում էր մի կտոր կանաչ խնձոր, երկրորդ խումբը՝ 100 գրամ գազար, երրորդ խումբը՝ վիտամինային հավելումներ՝ բետա-կարոտինով, իսկ չորրորդը խումբը և՛ գազար, և՛ վիտամիններ:
Ուսումնասիրությունից առաջ և հետո գիտնականները գնահատել են փորձի յուրաքանչյուր մասնակցի մաշկի մեջ կարոտինոիդների մակարդակը։ Պարզվել է, որ կամավորները, ովքեր գազար են կերել որպես խորտիկ կամ գազար՝ վիտամիններով համակցված, ավելի շատ այդ ֆիտոնուտրիենտներ են ունեցել: