ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հեռախոսազրույցը, որը տեղի է ունեցել նախօրեին, տեւել է մեկ ժամ։
Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի ՊԵսկովը։
«Մեկ ժամ»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով Պուտինի և Շոլցի զրույցի տևողության մասին հարցին։
Ուրբաթ օրը գերմանական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Պուտինի առաջին հեռախոսազրույցը Շոլցի հետ 2022 թվականի դեկտեմբերից ի վեր։