Սա աղետ է, վարչապետին մեղադրում են Արարատ լեռը հանձնելու համար․ Չախոյան

Վարչապետի աշխատակազմից Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան գրառում է արել՝ անդրադառնալով վարչապետի հասցեին քննադատություններին։

Վարչապետի կողմից Արագածի նկարը հրապարակելուց հետո ոմանք արդեն մեղադրում են իշխանությանը Արարատ լեռը հանձնելու համար։

Իրականում սա աղետ է, երբ մեզ մեղադրում են մի բան հանձնելու համար, որը վաղուց մերը չէ։ Աղետ է, երբ հասարակության մի հատվածը դեռ շարունակում է ապրել պատմության թմբիրում՝ չառերեսվելով իրականության հետ։ Իրականության կորստի զգացողությունն ու ունեցածը չգնահատելն է մեր ամենամեծ խնդիրը։

Ֆեյսբուքյան մեկնաբանություններում առավել հայրենասեր երևալու համար կարող էք Տիգրան Մեծի ծովից ծով Հայաստանի ծովերն էլ մերը համարել, բայց դրանից իրականությունը չի փոխվի։

Իրական Հայաստանի հայրենասերը նա է, ով գնահատում է այն ամենը ինչ կա Հայաստանի Հանրապետության տարածքում, ու դրանից դուրս հայրենիք չի փնտրում։

Հայաստանի Հանրապետության ամենաբարձր գագաթը Արագածն է՝ 4090մ, իրականությունը սա է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ