Երբ քշում եմ, դուք խորը քնած եք. վարչապետը՝ հեծանվային զբոսանքների վերաբերյալ ընդդիմության շահարկումների մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է հեծանվային զբոսանքների վերաբերյալ ընդդիմության շահարկումներին:

«Դանիա որ գնում ես, փողոցում ավելի շատ հեծանիվ կա, քան ավտոմեքենա, հիմա էլ ընկել եք հեծանվի հետևից, ասում եք՝ ինչի ես հեծանիվ քշում: Բա դրա համար ենք քշում հեծանիվ, որ դուք էլ քշեք:

Հիմա էլ, ի միջիայլոց, ասում են վարչապետը փոխանակ մտածի անվտանգության հարցերի մասին, հեծանիվ է քշում: Ընկերներ, ես ձեր տների պատուհանների տակով եմ հեծանիվ քշում: Էն ժամերին, երբ որ ես քշում եմ, դուք քնած եք, խորը ընդ որում, ծնգծնգացնում եմ, մի հատ վառվող լույս չկա:

Երբ որ ես հեծանիվ քշելն ավարտում եմ, դու դեռ քնած եք խորը: Երբ որ ես գնում եմ աշխատանքի, դուք դեռ 2 ժամ պետք է քնեք»,- ասել է վարչապետը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ