Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը մասնակցել է «Silicon Mountains» 2024 տեխնոլոգիական գագաթաժողովի պանելային քննարկմանը՝ անդրադառնալով արհեստական բանականության կիրառմանը ֆինանսական ոլորտում։ Հայտնում են ԿԲ մամուլի ծառայութունից:
Նա խոսել է ԱԲ-ի ռիսկերի և հնարավորությունների մասին՝ ընդգծելով կիբերհարձակումների վտանգը, տվյալների որակի խնդիրները, ինչպես նաև փոքր ընկերությունների համար մրցակցային անհավասարության ռիսկերը, որոնք կարող են առաջանալ տեխնոլոգիաների բարդության և ոչ թափանցիկության պատճառով։
Միևնույն ժամանակ, Մարտին Գալստյանը կարևորել է ԱԲ-ի ընձեռած հնարավորությունները, ինչպիսիք են ծախսերի նվազեցումը, արդյունավետության և արտադրողականության բարձրացումը, անհատականացված ծառայությունների զարգացումը և նոր բիզնես մոդելների ստեղծումը։ Նա նշեց, որ այս բոլոր բարելավումներին զուգահեռ, ֆինանսական ոլորտում անհրաժեշտ է խիստ վերահսկել ռիսկերը և ապահովել հավասար պայմաններ բոլորի համար։