Հայաստանի հավաքականը մեկնել է Ռիգա

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 16-ին մեկնել է Ռիգա` մասնակցելու Ազգերի լիգայի խաղարկության C դիվիզիոնի չորրորդ խմբի վերջին` 6-րդ տուրի Լատվիայի դեմ հանդիպմանը, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Չախալյանի և ֆուտբոլիստներից մեկի մամուլի ասուլիսը կայանալու է նոյեմբերի 16-ին Ռիգայի «Սկոնտ» ստադիոնի մամուլի ասուլիսների սրահում` Երևանի ժամանակով 19:30-ին։

Լատվիա — Հայաստան հանդիպումը տեղի է ունենալու նոյեմբերի 17-ին, մեկնարկելու է 18:00-ին։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը C դիվիզիոնի չորրորդ խմբում 5 խաղից հետո ունի 4 միավոր և երրորդ տեղում է։ Լատվիան նույնքան միավորով եզրափակում է խումբը` չորրորդն է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ