Կապույտ փարոսիկ և հատուկ ձայնային ազդանշան միացրած շտապօգնության մեքենային ճանապարհը չզիջողը կարող է տուգանվել

Վարորդները պարտավոր են կապույտ գույնի առկայծող փարոսիկ և հատուկ ձայնային ազդանշան միացրած շտապօգնության մեքենայի մոտենալու դեպքում զիջել ճանապարհը`տրանսպորտային միջոցի անխոչընդոտ անցումն ապահովելու համար:

Ինչպես հայտնել են ՆԳ նախարարությունից, ճանապարհը չզիջելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով՝ 20. 000 դրամ:

Իսկ զիջելու ընթացքում որևէ իրավախախտում կատարելը այլ հնարավորության բացակայության դեպքում տուգանքի նշանակում չի առաջացնում։

«Զիջի՛ր ճանապարհը․ րոպեն կարող է կյանք արժենալ»,- ասված է ՆԳՆ հաղորդագրության մեջ:

Առավել մանրամասն՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ