Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են՝ ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 15-ին՝ ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 16-ի ժամը 06։00-ը, ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Պուշկինի փողոցից մինչև Ամիրյան փողոցն ընկած հատվածի երթևեկությունը:
Նոյեմբերի 16-ին՝ ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 17-ի ժամը 06։00-ը Ամիրյան փողոցից մինչև Խորենացու փողոցն ընկած հատվածի, իսկ նոյեմբերի 17-ին՝ ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 18-ի 06:00-ը՝ Խորենացու փողոցից մինչև Մաշտոցի պողոտայի Փակ շուկա ընկած հատվածի երթևեկությունը:
«Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք բնակիչների ներողամտությունը»,- նշվում է հաղորդագրության մեջ: