Երևանի ավագանու ՔՊ խմբակցության անդամ Նատալի Սինորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ես և իմ գործընկեր` Երևան քաղաքի «Քաղաքացիական պայամանագիր» խմաբակցության ավագանու անդամ Դիանա Քերոբյանը, շրջանառել ենք մի նախագիծ, որը ներառված է սույն թվականի նոյեմբերի 19-ին ավագանու հերթական նիստի օրակարգում։
Նախագծի տրամաբանությունն այն է, որ 100 տարին լրացած վերջին 5 տարին Երևան քաղաքում հաշվառված մեր քաղաքացիները՝ Երևան համայնքի կողմից միանվագ 1 մլն. դրամ դրամական օժանդակություն կստանան:
Հ.գ․ Նախագիծը ընդունվելու դեպքում՝ այն կգործի 2025 թվականի հունվարի 1-ից, սակայն հետադարձության ուժ կունենա և կտարածվի այն քաղաքացիների վրա, ում 100 ամյակը արդեն լրացել է:
Նախագծի մանրամասները՝ ստորև: