Վարչապետի խոսքը ուներ շատ լուրջ ենթատեքստ․ բոլորը հասկացան, թե ովքեր են հասցեատերերը

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ դիմելով դատաիրավական, ուժային համակարգի ներկայացուցիչներին՝ ասաց, որ իմ համբերության բաժակը լցվել է և բերեց բազմաթիվ օրինակներ, թե ինչու է լցվել իր համբերության բաժակը։

Թեմայի վերաբերյալ Civic.am-ը զրուցել է փաստաբան Գևորգ Դավթյանի հետ։

«Ես կարծում եմ, որ ցանկացած երկրում չպետք է մի այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ հարցը հասնի նրան, որ օրինակ՝ երկրի ղեկավարը կամ իրավասու անձը կարողանա այդպիսի հայտարարություն անի՝ բաժակը լցվելու։ Դա պետք է լիներ աստիճանաբար, որպեսզի այդ զայրույթը չառաջացներ։ Այն, որ իրավական համակարգում, արդարադատության համակարգում կան դեռևս բազմաթիվ խնդիրներ, կարծում եմ՝ բոլորս ականատես ենք լինում։ Եվ այնուհանդերձ, վարչապետի խոսքը, ըստ էության ուներ շատ լուրջ ենթատեքստ, որի հասցեատերերը շատ հանգիստ բոլորը հասկացան, թե ովքեր են»,- ասաց փաստաբանը։

Նա նշեց, որ ինչ-որ տեղ այդ խստությունն ուշացած էր։ Փաստաբանի կարծիքով՝ վարչապետի շփումները հանրության հետ՝ տարբեր ձևաչափերով, հանգեցրին նրան, որ կառավարության ղեկավարը, ի զարմանս իրեն, հասկացավ, որ կան բազմաթիվ հանձնարարականներ, որ պետք է իրավական պետությունը կայանա, որպես այդպիսին, դեռևս թերանում է, այսինքն՝ կան խնդիրներ, որոնք չեն կատարվել, դրա համար հենց առաջին սլաքն ուղղեց ուժային կառույցներին և արդարադատության ոլորտին։

«Ցանկացած երկրի, պետության անվտանգությունն ուղղակի փոխկապակցված է երկրում արդարության և արդարադատության հետ։ Մենք բազմաթիվ անգամներ խոսում ենք դրա մասին, բազմաթիվ անգամներ բարձրաձայնում ենք, բայց կարծես թե շատ անգամներ դա ի կատար չի ածվում, և դա միայն կներեք՝ կառավարության ղեկավարի մեղավորությունը չէ»,- հավելեց փաստաբանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ