Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ՀՀ վարչապետի սափրվելու հետ կապված ընդդիմության ներկայացուցիչների վերջին հայտարարություններին։
«Ընդդիմությունը, 2 օր է քուն ու դադարը կորցրած, վարչապետի թրաշն է մեկնաբանում՝ համեմված տարատեսակ զառանցանքներով՝ վեկտոր ենք փոխում, նմանակն է, Ալիևն է ստիպել, 6-րդ ամսվա 6-րդ օրը…
Բայց նույն ընդդիմությունը միշտ հայտարարում է, թե առաջնորդվում է իր օրակարգով: Վարչապետի թրա՞շն է ընդդիմության օրակարգը:
Ստացվում է, որ վարչապետի թրաշն ավելի լավ է օրակարգ թելադրում, քան ողջ ընդդիմությունը, մի թրաշի չափ էլ չկան»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սափրել է մորուքը: Նա այն չէր սափրում 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո: