Տեսչական մարմինը, որը ունի անմիջական ղեկավար, միգուցե նրան հրավիրենք այստեղ, պետք է անպայման հաշվետու լինել։ Նման առաջարկ արեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմենուհի Հարությունյանին։
«Մեր նպատակը լավարկելն է․ պետք է ներկայացվեն խնդիրները, որոնք տարվա ընթացքում եղել են կամ օրենսդրության հետ կապված, կամ իրենց աշխատանքի ընթացքում, կամ իրավիճակն է այդպիսին, կամ շատ են զարգացել, նոր փոփոխություններ են պետք, որպեսզի մենք ծանոթ լինենք և հասկանանք՝ ինչ է տեղի ունենում այս կամ այն մարմնում, որովհետև բողոքներ շատ են լինում, նամակներ շատ են լինում, և քաղաքացիները շատ ժամանակ իրավացի են, ու չենք հասկանում՝ այդ խնդիրները որտեղից են գալիս։ Կուզենայի այս հատվածը հաշվի առնեիք»,- նշեց Սուքիասյանը։
Դիտարկմանը ի պատասխան՝ տեղակալը նշեց, որ ևս մեկ անգամ կքննարկվի հնարավորություն՝ հիշեցնելով, որ պատգամավորները իրավունք ունեն պատգամավորական հարցումներ անելու ցանկացած հարցի վերաբերյալ նաև տեսչական մարմիններին, եթե նման բողոքներ իսկապես ստանում եմ։
Հարությունյանը շեշտեց, որ միևնույն ժամանակ հաշվետվողության բարձրացման տեսանկունից գուցե նպատակահարմար լինի պատգամավորների կողմից ավելացնել տեսչական մարմինները։
Սուքիասյանը սրանի ի պատասխան հայտնեց. «լավ գիտի այդ նամակագրությունը ինչքան երկար է տևում և ինչ ձևով են մեկը մյուսին բացատրում, իսկ երբ որ գան հաշվետվություն ներկայացնեն, շատ պարզ հարցերը կհնչեն, դրանց պատասխաններն էլ բավարար կհնչեն»։
Իր հերթին, պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը հարցի շրջանակում Սուքիասյանին դիմեց՝ նշելով, որ եղել է նման առաջարկ Արծվիկ Միանասյանի կողմից։ «Եթե չներկայացնի, ամեն դեպքում մենք էլ կարող ենք ներկայացնել։ Կա տեսչական մարմինների համակարգման գրասենյակ, որը ներառում է բոլոր տեսչականները, կարելի է ներառել»,- ասաց Գաբրիելյանը։