«Լափել» բառի բացատրական իմաստի մասին. Ալեքսանյանը թվեց Քոչարյանին ու նրա ընտանիքին պատկանող գույքը

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը պատասխանելով իր հռետորական հարցին, թե ով էր Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության շահառուն, հիշեցրեց, որ մինչ այդ սպանությունները Քոչարյանը հայտարարում էր, որ որպես նախագահ չունի իշխանություն, իսկ հետո հայտարարում էր՝ «միակ տղամարդն» ինքն է․

«Ու Հոկտեմբերի 27-ի շահառու լինելու եւ պարոն Մինասյանի՝ «լափել» բառի բացատրությանը վերադառնալով՝ Հոկտեմբերի 27-ի շահառու՝ բացի քաղաքականից՝ նաեւ նյութական իմաստով»,- ասաց Ալեքսանյանը եւ թվեց Ռոբերտ Քոչարյանին ու նրա ընտանիքին պատկանող ապօրինի գույքերը՝ պատասխանելով Արծվիկ Մինասյանին, որը իշխանությանը մեղադրել է պետական միջոցները «լափելու» մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ