ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը ՀՅԴ-ին հիշեցրեց, որ նույնիսկ 90-ականներին՝ պատերազմի ժամանակ՝ դաշանակցությունը Երևանում հանրահավաքներ էր անում․
«Ոնց որ խասիաթ էր ձեզ մոտ՝ ամեն անգամ պատերազմի ժամանակ Կառավարության դիմաց միտինգներ անել, շենքեր գրավել և դուք այդ ամեն ինչը համեմում եք ազգային ազատագրական ճառերով և ձոներով, բայց ըստ էության աշխատում եք պետության դեմ»,- ասաց նա, հավելելով, որ դաշնակցությունը նաև ազատամարտիկներին բաժանում էր դաշնակցական լինել-չլինելով։