Խոսելուց առաջ հիշեք՝ ձեր խմբակցության ղեկավարի վերաբերյալ այսօր դատարանն ինչ որոշում է կայացրել. Հովհաննիսյանը՝ Գալստյանին

«Ընդդիմությունը շարունակաբար փորձում է իր թեզերը «մարտնչել» իրականության դեմ»,- ԱԺ-ում իր ելույթում այս մասին ասաց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

Անդրադառնալով նախորիդիվ ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ունեցած ելույթին,թե կեղծիքը շատ հեշտ է հերքել, նա նշեց. «Սրա համար էլ ձեր մոտ չի ստացվում հերքել ձեր «004 շրջաբերականի» առկայությունը, դրա մեջի բովանդակության առկայությունը, որով համարում եք, որ կարելի է սակարկել պետության անկախությունը»:

Դիմելով ընդդիմադիր պատգամավոր Լիլիթ Գալստյանին՝ Հովհաննիսյանն ասաց. «Դուք մտածեք ձեր քաղաքական գործընկերների մասին, որոնց դատարանը բերման ենթարկելու որոշում է կայացնում, նրա համար որ մարդիկ չեն գնում ներկայանում դատական նիստերին: Մենք բացարձակապես խնդիր չունենք արդարադատության հետ, խոսելուց առաջ մի հատ հիշեք օրինակ ձեր խմբակցության ղեկավարի վերաբերյալ այսօր առավոտյան դատարանն ինչ որոշում է կայացրել, նոր եկեք ստեղ խոսեք, թե չէ ստացվում է, որ Դուք ձեր ոտքին եք կրակում»:

Անդրադառնալով ԼՂ-ի մասին հնչած դաշնակցականների տեսակետներին՝ Հովհաննիսյանը նշեց. «Անհոգնել կասեմ, որ դուք պալատական հեղաշրջում կազմակերպեցիք ԼՂ-ում, ի դեպ էլի էդ ձեր շրջաբերականներով եք ոնց որ թե պտտվում, որ այնտեղ պետք է իշխանություն փոխվի: Մի հատ շրջաբերականով գնացել պալատական հեղաշրջում եք արել ԼՂ-ում, հետո բոլոր նրանց ովքեր ցանկացել են իրենց իրավունքների պաշտպանության համար գնալ բանակցել, արգելել եք, նրանց անվանել եք դավաճաններ, հետո արգելել եք, որ գնան Սոֆիա, ու իրենց ուղարկել եք Եվլախ. մեռանք սրա մասին խոսելով, անհերքելի փաստ է»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ