Երևանում նույն բակում թալանել են մի քանի ավտոմեքենա

Նոյեմբերի 15-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հարավարևմտյան Բ2 թաղամասի 138 շենքի բնակիչներից 4 հոգի աշխատանքի գնալիս նկատել են, որ իրենց ավտոմեքենաների հայելիների ապակիները գողացել են:

Ինչպես հայտնում է Տhamshyan.com-ը, թալանված ավտոմեքենաներն են «Mustang», «Mercedes CLA 450», «Toyota Camry» և «Toyota Corolla» մակնիշի:

Համայնքային ոստիկանները պարզում են տուժածների ինքնությունը:

Դեպքի փաստով Մալաթիա-Սեբաստիա քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ