11 անհետ կորած քաղաքացիական անձանց ընտանիքները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամի աջակցությունը

Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշում կայացրեց, որի համաձայն 44-օրյա պատերազմում անհետ կորած կամ գերեվարված քաղաքացիական անձանց ընտանիքները եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը:

Որոշման շրջանակներում վերը նշված անձանց սոցիալական աջակցություն տրամադրելու համար առկա է լրացուցիչ ֆինանսական միջոցների (6.6 մլն դրամ) հատկացման անհրաժեշտություն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ