Մարդիկ չեն հավատում, որ դատական բոլոր բեմականացումների տակ ես չեմ ստորագրում․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստում ընդգծել է, որ իրավապահ համակարգի կարիքների բավարարման համար արվել է հնարավորը, և հիմա ակնկալվում են արդյունքներ․

«Հիմա մեզ պետք են արդյունքներ, հարգելի՛ գործընկերներ: Մենք չունենք բացատրություն։ Ի հեճուկս ամեն ինչի, որ թոշակների խնդիր կա, սոցիալական խնդիր կա։ Աշխատավարձեր ենք կրկնապատկել, կառույցներ ենք ստեղծել, սարքավորումներ ենք գնել, մեքենաներ ենք գնել, օրենքներ ենք փոխել։ Ու էլի բացատրություններ»։

Բայց ամենամեծ պրոբլեմն ուրիշ է․ մարդիկ չեն հավատում, որ բոլոր բեմականացումների, սցենարների տակ ես չեմ ստորագրում»:

Ըստ վարչապետի՝ սա լրջագույն քաղաքական խնդիր է և նա դրա ամսին զգուշացրել է. «Ես չեմ ուզում հասնել նրան, որ էլի գնանք շենքեր շրջափակենք, այս անենք, այն անենք»։

Փաշինյանը նաև հիշեցրել է, որ 3-4 տարի առաջ է ասել՝ կոռուպցիոներները սրճարաններում, ռեստորաններում առավոտից երեկո քեֆ են անում. «Ես պետք է հասկանամ՝ ինչն ենք սխալ անում կամ ինչ չենք տվել մեր իրավապահ համակարգին։

Հարգելի՛ գործընկերներ, դատական, իրավական և ուժային համակարգի հարգելի ներկայացուցիչներ, համբերության բաժակը լցվել է․ ես ձեզ բոլորիդ ուղիղ ասում եմ։ Ոնց որ քյասիբի ռադիո լինեմ։ Գալիս եմ ձեր միջոցառումներին, ելույթ ունենում, ասում, խոսում, դուք էլ ծափ եք տալիս, ես թողնում, գնում եմ, հաջորդ տարի գալիս եմ նույն ելույթով, ավելի ուժեղ եք ծափ տալիս։ Էս ո՞վ է ում ձեռ առնում։ Սրա վերջն եկել է։ Ես ուղիղ եմ ուզում ասել․ չեմ կարող այլևս այս ամենը հանդուրժել։ Ես էլ բան չունեմ տալու, ինչ ուզել եք, տվել եմ»։

Վարչապետը զգուշացրել է, որ այլևս այս թեմաներով խորհրդակցություններ չի անելու. «Դուք գնացեք, արեք խորհրդակցություններ, ես այլևս կայացնելու եմ որոշումներ։ Ինձ ոչ մի բան այլևս չի հետաքրքրում»։

Առավել մանրմասն՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ