Կառավարությունը որոշել է մաքսատուրքից ազատել «Ջերմուկ Գրուպ»-ին

Կառավարության նիստում որոշում է կայացվել մաքսատուրքից ազատել «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ» փակ բաժնետիրական ընկերությանը, որի կողմից ներմուծվող բեռնատարները օգտագործվում են թողարկված արտադրանքը տեղափոխելու նպատակով։

Ներկայումս ներդրումային ծրագրի շրջանակներում «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ի կողմից ձեռք են բերվելու 10 միավոր DAF XF 480 FT մակնիշի թամբային քարշակներ և 10 միավոր Krone SDP 27 eLG50-CS մակնիշի՝ իզոթերմիկ, ինչը ապրանքների արտահանման և բեռնափոխադրման ոլորտում կապահովի բարձրորակ ծառայության մատուցումը, կբարձրացնի ընկերության մրցունակությունը և թույլ կտա մրցակցել թե ներքին, և թե արտաքին շուկաներում՝ տեղական և օտարերկրյա ընկերությունների հետ:

Ներդրումային ծրագրի շրջանակներում նաև «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ի կողմից պետք է ձեռք բերվեին պլաստմասսայե տակդիրներ (պալետ)՝ ապրանքների տեղափոխման համար, սակայն մատակարար ընկերության կողմից վերոնշյալ ապրանքի մատակարարման անհնարինությամբ պայմանավորված՝ ներդրումային ծրագրի շրջանակներում տվյալ ապրանքները չեն ներմուծվելու, հետևաբար անհրաժեշտություն է առաջացել նաև նշված ապրանքը հանել ցանկից։

Իրականացվող լրացումներիև փոփոխությունների արդյունքում ապրանքների ընդհանուր արժեքը կկազմի 9․8 մլրդ դրամ։ Ընդհանուր արժեքի մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 600 մլն դրամ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ