Ոստիկանությունը պետության ողնաշարն է, չի կարելի թիրախավորել, դա այն ժամանակ էլ է եղել իմ համոզմունքը. վարչապետ

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ոստիկանության բարեփոխումների ռազմավարության 2024-26թթ․ գործողությունների ծրագրին, նկատեց, որ համակարգում երկու խնդիր կա, երկուսն էլ և՛ տեսական, և՛ գործնական հատվածում են:

«Առաջինը կապված է ուժի կիրառման հետ. ընդհանրապես բազմիցս եմ ասել, որ ուժային կառույցները պետք է ուժ կիրառելու հնարավորություն ունենան՝ բնականաբար լեգիտիմ: Այսինքն հենց ոստիկանությունը դրանով է ոստիկանությունը, որ ըստ պատեհության՝ օրենքով սահմանաված հիմքով ուժ կիրառի:

Սա իմ դիրքորոշումը չի որպես վարչապետ, ուզում եմ հիշեցնել, որ 2016 թվականի հուլիսյան դեպքերի ժամանակ, երբ ցուցարարների և ոստիկանության միջև միջադեպ տեղի ունեցավ, ես իմ ունենցած ելույթում ասել եմ, որ ոստիկանությունը պետության ողնաշարն է, և չի կարելի ոստիկանությանը իր ծառայության համար թիրախավորել: Դա այն ժամանակ էլ է եղել իմ համոզմունքը, հիմա էլ է իմ համոզմունքը»,- ասաց վարչապետը:

Նրա խոսքով՝ բազմաթիվ դեպքեր են եղել, երբ ոստիկանությունը իր նկատմամաբ ուժ է կիարառել. «Ես վարչապետ դառնալուց հետո չեմ էլ հետաքրքրվել, և ենթադրում եմ այդ մարդկանցից շատերը այսօր էլ ծառայում են:

Շատ կարևոր է, որ մենք հիմա ոստիկանության բարեփոխումների տրամաբանության մեջ ուժի կիրառման հասկանալի և տեսանելի ստանդարտ ունենաք: Եսհասկացել եմ, որ մեր երկրում ուժի կիրառման ստանդարտ գոյություն չունի»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ