Ռուսական էստրադայի աստղ, երգիչ Ֆիլիպ Կիրկորովը հետախուզման մեջ է հայտնվել՝ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար 31 տուգանքի պատճառով։
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Կիրկորովը խախտումները կատարել է իր Rolls Royce մեքենայով:
Պարզվել է, որ սկանդալային աստղը խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները 2023 թվականի դեկտեմբերից՝ բազմիցս գերազանցելով թույլատրելի արագությունը, խախտել գծանշման պահանջները և կայանել սխալ տեղերում։
Տուգանքն արդեն գերաանցում է 240 դոլարը, սակայն արտիստը չի շտապում վճարել այն։ Կարգադրիչները նաև արգելք են դրել Rolls-Royce-ում գրանցման գործունեության վրա։
Ի դեպ, ինքը՝ Կիրկորովը, երբեք չի վարում անձամբ, այլ օգտվում է վարորդի ծառայություններից։