Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարությանը և դրանից բխող 2024-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին նախագծին, ասաց, որ ճանապարհի մի զգալի մասը անցել ենք։
«Բոլոր մարզերում, ըստ էության, ունենք ուղղաձիգ ենթակայության երեք հիմնական կառույցներ՝ առանձին քրեական ոստիկանություն, որտեղ մարզի մասշտաբով է աշխատում քրեական ոստիկանությունը: Նոյեմբերից արդեն ձևավորվեց քրեական ոստիկանություն, որտեղ մարզի մասշտաբով է աշխատում: Հիմա ամեն մարզում ունենք քրեական ոստիկանություն, որը զբաղվելու է ծանր և առանձնապես ծանր հոդվածներով: Զուգահեռ մենք ներդնում ենք, ներդրել ենք արդեն նոյեմբերից, համայնքային ոստիկանություններ, որի օպերատիվ հատվածը զբաղվելու է փոքր ոչ մեծ ծառայության հանցանքների օպերատիվ սպասարկմամբ, ինչպես նաև ամենատարբեր քաղաքացիականի հետ առնչություն ունեցող մի շարք գործառույթներով՝ կապված ձերբակալվածներին պահելու, զենքի թույլտվությունների հետ և այս կարգի՝ համայնքի հետ ամենօրա աշխատանքը», — ասաց նա։
Հաջորդ ուղղությունը, վարչապետը նշեց, որ պարեկային ոստիկանություն է․ «Եվ հիմա այսօր այս երեք ուղղություններ ունենք: Այս բոլոր կառույցները իրենք ուղղաձիգ ենթակայությամբ ենթարկվելու են ոստիկանության հանրապետական ղեկավարությանը: Այսինքն՝ էլ մարզային աստիճանակարգություն գոյություն չի ունենալու, որը կարծում եմ, շատ կարևոր է: Եվ նաև ուրեմն՝ քրեական համայնքային պարեկային ոստիկանություն՝ երեք ուղղաձիգներով: Այսինքն՝ այստեղ կարևոր է նաև, որ այս երեք ուղղությունները ոստիկանության մարզային մասշտաբի նույն ղեկավարության ներքո չեն աշխատում, ինչը որոշակիորեն նաև հենց ոստիկանության ներսում հակակշիռների մեխանիզմ է ստեղծում, որովհետև ամեն մեկը ունի իր ուղղությամբ պատասխանատվությունը, նրանք համագործակցելու են, բայց մարզային մասշտաբում նույն ղեկավարին չեն զեկուցում, որը հնարավորություն է տալիս, որ մինչև կենտրոնական ներքին ոստիկանության ղեկավարություն, ներքին գործերի նախարարություն զեկույցներ չդեֆորմացվեն կամ դեֆորմացված հատվածները դառնան ավելի տեսանելի և նկատելի: Հաջորդ ուղղությունը, որը չորրորդ ուղղությունն է ոստիկանության, դա ոստիկանության գվարդիան է, որը կունենա 2025 թվական հոկտեմբերի 1-ից, որը ոստիկանության զորքերի իրավահաջորդն է լինելու»։