Բախվել են «Մերսեդես»-ն ու հնդիկ տղամարդու վարած մոպեդը, վերջինը կողաշրջվել է

Նոյեմբերի 14-ին ավտոմեքենայի և մոպեդի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:00-ի սահմաններում Ուլնեցի-Պարույր Սևակ փողոցների խաչմերուկում բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և մոպեդը։

Ինչպես հայտնում է Տhamshyan.com-ը, բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է, իսկ մոպեդավարին շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը օգնություն է ցուցաբերել։

Կայքի տեղեկություններով՝ մոպեդավարն, ով ազգությամբ հնդիկ է, հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել։

Դեպքի փաստով էլ ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են «Mercedes»-ի վարորդի և մոպեդավարի ինքնությունը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ