Նիկոլն էլ քեզնից շատ ակընկալիք ուներ, սպասում էր, որ կպայքարես մինչև վերջ …

Նարին Փայլակյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Երբ մեկը ասում է, որ Նիկոլից հիասթափվել է, ուզում եմ հարցնել .-Սիրելիս ,հեչ մտածել ե՞ս որ գուցե Նիկոլն էլ քեզնից է հիասթափվել։ Եթե չէ, մտածի։

Նիկոլն էլ քեզնից շատ ակընկալիք ուներ։ Սպասում էր ,որ կպայքարես մինչև վերջ ,ամեն ստից բանից ճամբարից ճամբար չես վազի,որ սադրանքների չես տրվի,որ երկու կոպեկի համար չես վաճառվի նախկիններին։Մտածում էր կհասկանաս,որ շատ ավելի հեշտ է զրոյից նոր երկիր սարքելը ,քան հիմքից ավերվածը վերականգնել ,հատկապես որ քանդողները պայքարում ու խանգարում են որ ոչինչ չստացվի։Կարծում եմ Նիկոլը սպասում էր որ կհասկանաս , մեր բուն թշնամին serjն ու robikը չեն , սրանք պարզապես գործիք են ավելի խորքային թշնամու ձեռքին ,որ սրանք երկուսն էլ քաղաքական դիակ են ,բայց լավ զենք երկիրը պառակտելու, Նիկոլի դիրքերը խալխլելու համար ։

Նիկոլը այսօր մենակ պայքարում է այն հրեշի դեմ, որին դու պաշտում ես ։ Ընկել ես սորոս -մորոս, լգբտ ես տշում, Նիկոլին մեղադրելով ,առանց հասկանալու որ էդ սորոս-մորոս քո բերանը գցողը հենց էդ նպատակով էլ լվանում է ուղեղդ ,ու հանում Նիկոլի դեմ ։

Դու չես նայում կողքերդ ,չես կարդում տողատակերը։ Ամեն ինչ ավելի արագ ու հեշտ կլիներ եթե չխանգարեին ու դու քո հիասթափությամբ չօգնեիր հրեշին ։

Մերժվածները միավորվել ու լծվել են իրենց պորտվելները հետ բերելու գործին ,իսկ դու հիասթափվել ե՞ս։
Դե գնա ու մտածիր,դու ինչո՞վ օգնեցիր Նիկոլին, որ քո համար լավ լինի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ