Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հայտարարել է, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի միակ առաջնորդն է եղել, որի հետ ԱՄՆ նախագահները հանդիպում չեն ունեցել:
Նրա խոսքով՝ ԱԺ-ում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների խոսքերը «Papa likes mambo, mama likes mambo» են:
ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը Խաչատրյանին հակադարձել է՝ նշելով, որ միակ առաջնորդը, որն ԱՄՆ պետական ու պաշտոնական այց է կատարել, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է, նրանից հետո ՀՀ-ն ղեկավարած մյուս առաջնորդները նման այցեր չեն ունեցել:
Խաչատրյանն ու «Հայաստան» խմբակցության մյուս պատգամավորները տեղից շարունակել են պնդել իրենց խոսքը, Ռուբինյանը պատասխանել է՝ հնարավոր է, ինքը սխալ է հիշում:
Իրականությունը, սակայն, այն է, որ Հայաստանի բոլոր առաջնորդներն էլ մեկնել են ԱՄՆ, ունեցել հանդիպումներ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ 2019 թվականին՝ ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի նտաշրջանի ընթացքում ԱՄՆ-ում հանդիպել ու լուսանկարվել է այդ ժամանակվա նախագահի՝ Դոնալդ Թրամփի հետ: