Մի քանի օրից Ոսկեպար-Ոսկևան/Բաղանիս ճանապարհի ռուսական «խաղաղապահ» հենակետն այլևս հիշողություն կլինի. Սաֆարյան

 

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ մի քանի օր, և Ոսկեպար-Ոսկեվան/Բաղանիս ճանապարհի կողքը «տեղակայված» ռուսական «խաղաղապահ» հենակետն այլևս տխուր հիշողություն կլինի:

Ըստ Սաֆայանի՝ այնպես, ինչպիսին որ մեր հիշողություններում մնացել են 89-90-ին դրա անմիջական հարևանությամբ՝ ադրբեջանաբնակ Բաղանիս Այրում գյուղում տեղակայված «սովետական խաղաղապահները»:

«Այս հատվածում սահմանազատումը խթան դարձավ, որպեսզի մեզ բազմիցս դավաճանած «դաշնակից զորքի» վտանգավոր շոշափուկները հեռացվեն ողջ հայ-ադրբեջանական սահմանից, ու Տավուշում նվազեցվեցին Արցախ-2 սցենարն ունենալու ռիսկերը։

Գնաք, ու էլ չվերադառնաք»,- հավելել է նա:

Սաֆարյանը նաև լուսանկարներ է հրապարակել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ