Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետն այլևս ծառայողական մեքենա չի ունենա․ ՀՀ վարչապետ

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետն այլևս ծառայողական մեքենա չի ունենա:

Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառնալով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի քննադատությանը Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի՝ ծառայողական մեքենա ունենալու վերաբերյալ՝ վարչապետն ասաց, որ պատգամավորի ելույթից հետո այդ թեմայով գրել է Երևանի քաղաքապետին:

«Եվ քաղաքապետն ասաց՝ կարծում է, որ նա չունի ծառայողական մեքենայի կարիք: Եվ նա չի ունենա ծառայողական մեքենա»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև ՀՀ կառավարության ծառայողական մեքենաներին՝ շեշտելով, որ դրանց թիվը 20 տոկոսով կրճատվել է, բայց դա էլ բավարար չէ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ