«Հիմա էլ ընկել եք հեծանիվի հետևից, հիմա էլ ասում եք՝ «ինչո՞ւ ես հեծանիվ քշում», բա դրա համար ենք քշում, որ դուք էլ քշեք»,- դիմելով ԱԺ-ում դիմելով ընդդիմությանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանն ասաց, թե հիմա էլ նոր խոսք են սկսել ասել՝ «վարչապետը, փոխանակ մտածի անվտանգության հարցերի մասին, հեծանիվ է քշում»։
«Ընկերնե՛ր, ես ձեր տների պատերի տակով եմ հեծանիվ քշում, այն ժամերին, որ ես քշում եմ, դուք քնած եք, ընդ որում՝ խորը։ Ծնգծնգացնում եմ՝ մի հատ վառվող լույս չկա»,- ասաց նա։
Փաշինյանն ասաց նաև, թե անգամ իր հեծանիվ քշելը ավարտելուց հետո էլ ընդդիմությունը խորը քնած է։
«Երբ ես գնում եմ աշխատանքի, դուք դեռ պետք է երկու ժամ էլ քնեք»,- ասաց նա։