Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2025 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ անդրադարձավ ՊՊԾ-ի վերաբերյալ ընդդիմության քննադատություններին։
«Ասում են՝ վա՜յ, ՊՊԾ-ն սենց, նենց. ինչի՞ց են դժգոհ, որ ներկաներից որևիցե մեկին չեն կարողացել սպանել: Հո չեն ասելու՝ արա՛, էս ինչ եք անում: Այստեղ մի մարդ կար՝ 500 մահապարտ էր հավաքել, ինչի՞ համար, որ գա մեզ սպանի, հիմա չեն կարողացել սպանել, եկել ասում են՝ արա՜, էս ՊՊԾ-ն էս ի՜նչ է անում, հո չեն ասելու՝ Կառավարություն, խի՞ չեք թողնում՝ ձեզ սպանենք»,- ասաց վարչապետը:
Խոսելով ՊՊԾ ծախսերի ավելացման մասին՝ վարչապետը նկատեց, որ 2018 թվականին պարզվել է՝ օլիգարխներն ամեն օր ՊՊԾ-ի համար սնունդ են ուղարկել․ «Մեկը՝ հավի բուդ, մեկը՝ պանիր, մեկը՝ կորժիկ, մեկը՝ ջեմ, մեկը՝ թթու: Հարցնում եմ՝ էս ի՞նչ է, ասում են՝ դե, այդպես է դրվածքը, հացը՝ Գռնոն է ուղարկում, պանիրը՝ Բդոն, ջուրը էս մեկի վրա է, ասել եմ՝ դադարեցրեք, ամոթ է, սա պետություն է»:
Կառավարության ղեկավարի խոսքով՝ ինքը վերացրել է այդ պրակտիկան. «ՊՊԾ-ի աշխատողները ծրարով փող ստանալիս են եղել: Պետական ինստիտուտները ուզել են սարքել իրենց ջեբի շները։ Ու հիմա դժգոհ են մարդիկ, որ հիմա պետական ինստիտուտներ են կայանում»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: