«Կեցցե հայ կամավորը, գինի լից» երգի կամավորը գոյություն ունի պետության չգոյության դեպքում. Փաշինյան

«Կանխատեսելի կերպով կրկին հարց բարձրացավ, թե մեզանում ով է հերոսը»:

Այս մասին Ազգային ժողովում 2025 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Վերը նշվածի շրջանակում խիստ կանխատեսելիորեն ընդդիմության ներկայացուցիչները հերոսությունը կապեցին սահմանը պահող կամավորի կամ կամավորության հետ: Եթե խոսքը «Կեցցե՛ մեր հայ կամավորը, գինի լից» երգի կամավորի մասին է, այդ կամավորը գոյություն ունի պետության չգոյության պայմաններում, և այդ կամավորը գոյություն ունի միայն այն պատճառով, որ պետություն գոյություն չունի: Այսինքն՝ այդ երգում նկարագրված կամավորը պետության չգոյության սիմվոլն է: Այսօրվա կամավորը «Ընկեր ջան, գինի լից» երգի կամավորից տարբերվում է նրանով, որ շոշափելի վարձատրություն է ստանում ՀՀ պետական բյուջեից հենց կամավորության համար»,- նկատեց վարչապետը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ