Բանակը սրբագործման առարկա չպետք է լինի, որովհետև այդ սրբագործումը մեզ կուրացնում է. Փաշինյան

«Որպես մի մարդ, ով բանակի սրբագործման հայեցակարգի կրող է եղել ու հետո դառնաղի իրականությանն է բախվել, խորհուրդ եմ տալիս դադարեցնել բանակի սրբագործման մոտեցումը»,- ԱԺ-ում իր ելույթի ընթացքում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Դա երրորդ հանրապետության ընթացքում մեր բոլորիդ գործած մեծագույն սխալն է, բանակին պետք է վերաբերվել հարգանքով, պատկառանքով, բայց բանակը սրբագործման առարկա չպետք է լինի, որովհետև այդ սրբագործումը մեզ կուրացնում է ու մենք չենք տեսնում մեր պրոբլեմն ու մեր անելիքը և բանակի անկումը, այն անկումը, որն ունեցել ենք երկար տարիներ»,-ընդգծեց նա:

«Այդ սրբագործման արդյունքում մենք մեր բոլոր չարած գործերը լցնում ենք բանակի գլխին, ասում ենք՝ բանակը կլուծի, մեր զինվորը՝ իրա ցավը տանեմ, կուչ եկած սառած, կանի ինքը, բոլորի դեմ կկռվի, բա գիտե՞ք՝ ինքն ում սերունդն է, ինքը Տիգրան Մեծի սերունդն է, հեսա ստեղից տալու ա դուրս գա Մադագասկար կղզի: Չմտածեք, որ բանակը սիրում ենք դրա համար ենք անում, անում ենք, որ «քցենք» իր վրա՝ էդ «խեղճուկրակ» զինվորի վրա»,-աաց Փաշինյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ