Տղերք, լուրջ ե՞ք ասում։ Դուք լրջով կարծում ե՞ք, թե մենք ձեզ լուրջ ե՞նք ընդունում…

Էդգար Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Մարդկային ցինիզմն ու հիշողության կորուստը սահմաններ չունի։

Անդրադարձս վերաբերում է դաշնակների այսօրվա հանրահավաքին, որի կարգախոսն էր <<լրջացեք>>։

Տղերք, լուրջ ե՞ք ասում։ Դուք լրջով կարծում ե՞ք, թե մենք ձեզ լուրջ ե՞նք ընդունում։ Կարո՞ղ է ամնեզիայով եք տառապում։ Էտ թուրքերին է թվում, որ եթե ցեղասպանությունից անցել է 104 տարի, կարող են աղաղակել, թե ցեղասպանություն չի եղել։ Բայց դե հո աշխարհը գիտի, որ եղել է հայ ազգի ցեղասանություն։ Դրա վառ ապացույցը ցեղասպանության ընդունումն էր Գերմանիայի կողմից, որը Թուրքիայի գլխավոր դաշնակիցն էր։ Կարո՞ղ է ձեզ թվում է, թե ձեր 20 ամյա կցորդ լինելուց և ԱԺ-ից վռնդվելուց հետո անցել է 104 տարի, ու էլ մարդ չի մնացել, որ կհիշի ձեր անցյալը, որ այսպես հայրենասիրական, բոցաշունչ ելույթներ եք ունենում։

Դու՞ք եք խոսում լրջությունից։ Ու տենց լուրջ դեմքով էլ եղել եք թալանի, կողոպուտի, կեղեքման և արտագաղթի կցորդ։ Բա մի հատ լրջով ձեր վերադասին լրջանալու կոչ անեիք։ Բա լրջով հետամուտ լինեիք դաշնակցական Պողոս Պողոսյանի սպանության իրական բացահայտմանը։ Հետամուտ լինեիք Պռոշյանի դաշնակցական գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության բացահայտմանը։ Լրջով փորձեիք բացահայտել, թե ինչու ապրիլյան քառօրյայի ընթացքում ծանր ռազմատեխնիկայի մեջ կամ քիչ, կամ առհասարակ վառելիք չի եղել, կամ էլ եթե եղել է, ապա անորակ։ Ի դեպ ասեմ, իմ կարծիքով ոչ թե վառելիքն էր անորակ, այլ նման դեպքերում սովորաբար վառելիքի բաքը լիքը ցույց տալու համար հաճախ ջուր էին խառնում զորամասերի շարքային թալանչիները։ Լուրջ դեմքով ձեր վերադաս ՀՀԿ-ին հարցնեիք 800 հեկտարի մասին ու 100 ավել զոհերի մասին։ Չե՞ք կարծում, որ 20 տարին բավական երկար ժամանակ էր լուրջ գործեր անելու համար։ Եթե չեք արել ու մեկ տարի անց սկսում եք բարբաջել լրջությունից, հավատացեք անլուրջ տպավորություն եք թողնում։

Հակիրճ նաև անդրադառնամ Իշխան Սաղաթելյանի այն մտքին, թե իշխանությունները չհասկացան և չգնահատեցին, նրանք շնչում և արտաշնչում են անցյալով։
Իշխա՛ն, մի՞թե կոչ ես անում մոռանալ անցյալը՝ պատմությունը։ Գուցե կոչ ես անում մոռանա՞լ ձեր քաղաքական հետագիծը։ Չի ստացվի։ Դա կփորձեք 104 տարի հետո։ Անցյալը մոռացողը ապագա չունի։ Իհարկե պետք չէ սևեռվել անցյալի վրա, բայց մինչև անցյալին գնահատական չտաս, ներկայում և ապագայում ճիշտ չես քայլի։

Մի խոսքով, մենք ձեր լուրջ դեմքերը ճանաչում ենք, ձեր լուրջ գործերից տեղյակ ենք, դուք շատ լուրջ կցորդ եք եղել։ Որպես լուրջ <<պրիցեպ>>, դուք ունեցել եք ձեր լուրջ փայը։

Ժամանակը չի՞, որ լրջով խորհեք։

Հ․Գ․
ՀՅԴ-ն սփյուռքում և ՀՅԴ-ն Հայաստանում լրիվ տարբեր բաներ են։

Հ․ Գ․
Ձեր մեջի լուրջ տղեն վաղամեռիկ Վահան Հովհաննիսյանն էր։

Էդգար Մխիթարյան

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ