Դաշնակցականները բողոքում են՝ հաջորդ մահափորձը հեշտ իրականացնելու համար. Ռուբինյան

Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ՀՅԴ-ականներին հիշեցրեց, որ 1996թ ԱԺ-ի վրա հարձակման,1999-ի Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության ու 2020 թվականին Արարատ Միրզոյանի նկատմամբ մահափորձի մեջ ներգրավված էին դաշնակցականներ։

«Ես կարող եմ ենթադրել միայն մի բան, երբ մեր դաշնակցական գոընկերները բողոքում են, որ պետական պաշտոնյաները ունեն թիկնապահներ, որոնք ի դեպ իրենց ընտրությամբ չէ, որ ունեն, իրենք բողոքում են, որովհետեւ ուզում են հաջորդ մահափորձը հեշտ իրականացվի։

Բայց միեւնույն ժամանակ պարադոքսալ կերպով մեր դաշնակցական գործընկերները չեն բողոքում, որ Ռոբերտ Քոչարյանը հիմա էլ ունի թիկնապահներ, ինչի չեք գնում Ձեր քաղաքական ուժի ղեկաավարին ասում՝ պարոն Քոչարյան, փորձը ցույց է տալիս, որ երբ դուք թիկնապահ ունեք՝ մեկ-մեկ դաշնակցականներ են սպանվում»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ