«Կառավարության և իշխող մեծամասնության կողմից իրականացվող ծրագրերի արդյունավետության լավագույն ցուցիչը խորհրդարանական ընդդիմության անհիմն քննադատություններն են, մանիպուլացիաները, անտեղի մեջբերումներն ու իհարկե կեղծ թեզերն ու զրպարտությունները»:
Այս մասին Ազգային ժողովում՝ 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց «Քաղաքացիական պայամանգիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:
Նա նաև նկատեց, որ քաղաքացին այլևս չի հավատում պատմությանը, հավատում է իրականությանը:
«Այստեղ է մեր և ձեր ունեցած պակերացումների տարբերությունները իրական և պատմական Հայաստանների մասին: Դուք ուզում եք վերադարձնել պատման Հայաստանը, որտեղ կաք դուք, չկա ինքիշխանություն, պետականություն և կա հնարավորություն դառնալու գուբերնատորներ: Դրա համար եք ասում, որ իրական Հայաստանը սպառնալիք է ՀՀ-ի համար: Այո, իրական Հայաստանը սպառնալիք է դաշնակցության համար, որտեղ չկա՛ք դուք, չկա՛ ազգային ազատագրական պայքարի վերնագրի ներքո գուբերնատորներ դառնալու շանս»,- ասաց Հովհաննիսյանը:
Նա նաև ընդգծեց՝ ՀՀ-ն այն վայրն է, որտեղ երկարամյա պատմական ծանր ընթացքից հետո հայ ժողովուրդը գտելէ իր ազատությւոնն ու խաղաղ գոյատևելու բանաձևը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում