ՆԳ նախարարը Հունգարիայում մասնակցել է Բուդապեշտի գործընթացի 7-րդ նախարարական համաժողովին

Նոյեմբերի 12-ին Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Բուդապեշտի գործընթացի 7-րդ նախարարական համաժողովին։

Համաժողովին մասնակցել են 50 երկրի պատվիրակություններ և ոլորտում գործող միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։
ՆԳ նախարարության և անձամբ իր անունից ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ Վահե Ղազարյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին՝ համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու և հյուրընկալելու, ինչպես նաև Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնին՝ Բուդապեշտի գործընթացի քարտուղարությանը վերապահված գործառույթներն արդյունավետ իրականացնելու համար:

Իր ելույթում ՆԳ նախարարն ընդգծել է, որ վերջին երեք տասնամյակների ընթացքում Բուդապեշտի գործընթացը դարձել է միգրացիոն հարցերի վերաբերյալ ճանաչված և հեղինակավոր երկխոսության հարթակներից մեկը:

Համաժողովին նախորդել է բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումը, որին մասնակցել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ