Սպառնացել են, որ կբոյկոտեն, անտեր կթողան Գյումրին․ նոր մանրամասներ

Դեռևս երեկ՝ նոյեմբերի 13-ին Ազգային Ժողովի ամբիոնից վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Գյումրիում տեղի ունեցածը քաղաքական անպատասխանատվության արդյունք է։ Ինչպես նաև հերքեց այդ սուտ լուրերը, թե իշխանությունը ստիպել է , որ Բալասանյան դաշինքը վայր դնի մանդատները և հեռանա։

Մեզ հայտնի են դարձել բացառիկ մանրամասներ Գյումրիում տեղի ունեցածից։ Դեռևս հոկտեմբերի 11-ին Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդու՝ Խաչատուր Բալասանյանի  ձերբակալությունից հետո Բալասանյանները տարբեր օղակներով իշխանությանը միջնորդավորված հայտնել են, որ Խաչատուր Բալասանյանը պետք է անհապաղ ազատ արձակվի, իսկ քրեական գործը պետք է կառչվի, հակառակ դեպքում կբոյկոտեն, անտեր կթողան Գյումրին՝ ստեղծելով անկառավարելի իրավիճակ։

 

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ