ԱՄՆ-ում մայրն ու հայրը սպանել են միմյանց, երբ երեխան առանձին սենյակում ականջակալներով տեսախաղ էր խաղում: Տեղի ունեցածի մասին Mirror-ին հայտնել են Վաշինգթոնի իրավապահները:
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել օրեր առաջ. երեխան դուրս է եկել սենյակից և խոհանոցում ծնողներին մահացած գտել: Տղան զանգահարել է ոստիկանություն: Իրավապահների հետ զրույցում նա չի կարողացել պատասխանել հարցին, թե իրականում ինչ է տեղի ունեցել, քանի որ ամբողջ ընթացքում եղել է սենյակում ու ականջակալներով։
Ավելի ուշ պարզվել է, որ ամուսինները հաճախ են վիճել, ավելին, նույնիսկ ցանկացել են ամուսնալուծվել: 11-ամյա տղան նաև ասել է, որ վերջին շրջանում այլևս ուշադրություն չէր դարձնում նրանց վեճերին: