Անհրաժեշտության դեպքում մենք պատրաստ ենք ավելի ակտիվ դեր խաղալ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների խթանման գործում:
Այս մասին Բաքվում լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
«Մենք հպարտ ենք Ադրբեջանի և Վրաստանի բարեկամական հարաբերություններով։ Անհրաժեշտության դեպքում մենք պատրաստ ենք ավելի ակտիվ դեր խաղալ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները խթանելու գործում, բայց դա կախված է գործընկերների հետ խորհրդակցություններից»,- ընդգծել է նա։