Ուզում եմ ասել, որ նոր Հայաստանը կառուցված ճանապարհներներն են, կառուցված դպրոցները, կառուցված հիվանդանոցները, նոր Հայաստանում պետական մարմինները օրենսդրությամբ են գործում։
Այս մասին ՀՀ ԱԺ ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանի հերթական նիստի իր ելույթում հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։
Նա պատասխանել է նաև Գեղամ Մանուկյանին՝ խոսելով արտաքին պարտքի մասին։
«Մենք 2012 թ․-ին ունեցել ենք 3 միլիարդ 142 միլիոն դոլար պարտք, 2017 թվականին՝ 5,3 միլիարդ դոլար, երբ որ դա 2017 թվականի տվյալներով բազմապատկում ենք դրամով, ստանում ենք շատ բարձր թիվ։ Եթե 2017 թվականին 5 միլիարդ էր, այսօր 11 միլիարդ է։ ՀՀ քաղաքացու ցանկացած բանակարն նախկինում՝ 2017 թվականին, կես գին էր։
Վերցրած վարկերը՝ ամբողջը գնացել է տնտեսության մեջ, եթե դուք նայեք, կտեսնեք, թե տարեցտարի ինչքան սարքավորումներ են եկել և ինչքան արտադրանք է գեներացվել, ինչքան է արտահանվել, արտահանման ծավալների տարբերությունը կտեսնեք և շնորհակալություն կհայտնեք, որ վարկեր են վերցվել։
Մենք առաջարկում ենք, որ ևս վարկեր ու սարքավորումներ վերցնեն, ինտենսիվ այգիներ և արդյունաբերություն զարգացնեն»,- նշել է Սուքիասյանը։