Անդրանիկ Քոչարյանը ոստիկանների շրջանում թմրամիջոցների օգտագործման հետ կապված լրացուցիչ հետազոտության կարիք է տեսնում

Ավելորդ չի համարվի, եթե Ներքին գործերի նախարարության բյուջետային հայտում նախատեսվեն միջոցներ, որպեսզի ոստիկանության ծառայողներն անցնեն լրացուցիչ առողջական հետազոտություններ: Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Ավելորդ չի համարվի նաև, որպեսզի Ներքին գործերի նախարարության պետական բյուջետային հայտում նախատեսվեն անհրաժեշտ միջոցներ ոստիկանության ծառայողների առողջական վիճակը ստուգելու նպատակով լրացուցիչ հետազոտություններ կատարելու համար։ Սա կապված է նաև այն հանգամանքի հետ, որ 2024 թվականին 47 ոստիկանության ծառայողներ ազատվել են ծառայությունից թմրամիջոց օգտագործելու համար։ Սա շատ մտահոգիչ թիվ է»,- ասել է Քոչարյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ