Հայաստանի ազգային ժողովի իշխանական և ընդդիմադիր պատգամավորների այց է նախատեսվում ռազմարդյունաբերական ոլորտի տարբեր ձեռնարկություններ: Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն արձագանքելով ռազմարդյունաբերության ոլորտում տիրող իրավիճակի վերաբերյալ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի հարցին:
«Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարն ու ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը որոշել են մեր ընդդիմադիր և իշխանական գործընկերների մասնակցությամբ այց կազմակերպել մեր ռազմարդյունաբերական ոլորտի տարբեր ձեռնարկություններ»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը:
Քոչարյանն առաջարկեց, որ Թադևոս Ավետիսյանը նույնպես մասնակցի այդ այցերին:
Քոչարյանը նշեց, որ ոլորտում կան ընթացքի մեջ գտնվող հաջող նախաձեռնություններ և հաջողված նախագծեր: