Քննարկվել են ԵՊՀ-ի և Ջորջթաունի Համալսարանի միջև համագործակցության խորացման և համատեղ նախագծերի իրագործման հարցեր

Նոյեմբերի 11-ին Երևանի պետական ​​համալսարանի (ԵՊՀ) պատվիրակությունը` ԵՊՀ ռեկտոր, դոկտոր Հովհաննես Հովհաննիսյանի գլխավորությամբ, հյուրընկալվեց Ջորջթաունի համալսարանում, որտեղ կայացավ հանդիպում համալսարանի Բիզնեսի դպրոցի դեկան, դոկտոր Փոլ Ալմեյդայի հետ: Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։

Հանդիպմանը ներկա էին դեսպան Մակունցը, ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը, ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Կառլեն Խաչատրյանը, ինչպես նաև «Իզմիրլյան» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արմեն Չոբանյանը։

Կողմերը մտքեր փոխանակեցին երկու համալսարանների միջև հնարավոր համագործակցության ոլորտների վերաբերյալ, այդ թվում՝ անդրադարձ կատարվեց կոնկրետ համատեղ նախագծերի իրագործմանը, որոնք կարող են հիմք հանդիսանալ ԵՊՀ-ի և Ջորջթաունի Համալսարանի միջև ավելի խոր և երկարաժամկետ համագործակցության համար:

Հանդիպման մասնակիցները բարձր գնահատեցին Ջորջթաունի համալսարանի՝ Դիկրան Իզմիրլյանի անվան Գործարարության և գլոբալ հարցերի ծրագրի արդյունավետությունն արագ փոփոխվող համաշխարհային և գործարար միջավայրում ապագա առաջնորդներ կրթելու հարցում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ