Հայաստանի դեմ Ադրբեջանի պահանջների շրջանակը զգալիորեն կրճատվել է. Եղիշե Կիրակոսյան

Արդարադատության միջազգային դատարանը վճռել է, որ իրավասություն ունի քննելու 2020-2023 թվականների պատերազմի ընթացքում և դրանից հետո սպանությունների, խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքի, բռնի անհետացումների և կամայական ձերբակալությունների վերաբերյալ Հայաստանի դիմումները:

Այս մասին «X»-ի միկրոբլոգում գրել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ անդրադառնալով Արդարադատության միջազգային դատարանի 2024 թվականի նոյեմբերի 12-ի վճռին։

«Արդարադատության միջազգային դատարանը իրավասու չէ քննարկելու Ադրբեջանի հայցերը ԼՂ առաջին պատերազմի վերաբերյալ մինչև 1996 թվականը։ Հայաստանի դեմ Ադրբեջանի պահանջների շրջանակը զգալիորեն կրճատվել է»,- գրել է Կիրակոսյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հաագայի դատարանը ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի գործի շրջանակում մերժել է ադրբեջանական կողմի նախնական 2 առարկությունները։

Հաագայի դատարանը հրապարակած վճռով բավարարել է նաև ՀՀ ներկայացրած առաջին և երրորդ նախնական առարկությունները, մերժել է երկրորդը Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործի շրջանակում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ