COP29-ը Ադրբեջանում անցկացնելու դեմ բոյկոտող ակտիվիստը ժամանել է Երևան

Շվեդ բնապահպան ակտիվիստ Գրետա Թունբերգը ժամանել է Հայաստան, այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է Կլիմայական արդարության հայկական նախաձեռնությունը։

«Ուրախ ենք տեղեկացնել, որ Գրետա Թունբերգը` բնապահպանական ակտիվության աշխարհի առաջատար ձայներից մեկը, ժամանել է Հայաստան: Այսօր Կլիմայական արդարության հայկական նախաձեռնության անդամները և բնապահպան ակտիվիստները ջերմորեն ողջունեցին Գրետային: Նրանք միասին այցելեցին Հաղպատի հինավուրց վանքը, որն արժեքավոր հայկական ժառանգություն է՝ նրա հետ մեր հարուստ մշակույթի մի մասնիկը կիսելու համար: Գրետան բոյկոտում է COP29-ը՝ Ադրբեջանում անցկացվելու պատճառով։ Փոխարենը նա որոշել է համերաշխությունը հայտնել Հայաստանին»,- հայտնում են նախաձեռնությունից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ