Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունները հրաժարվում են մանդատներից։
Այս մասին գրում է Գրուզիա օնլայնը։
«Մենք հրաժարվում ենք մանդատներ ստանալ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, որոնց ընթացքում տեղի են ունեցել տոտալ կեղծիքներ»,- այսօր կայացած ճեպազրույցում ասել է Վրաստանի «Միասնություն-Ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Թինա Բոկուչավան։
Նրա խոսքով՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրավունք չունի «Միասնություն-Ազգային շարժման» անդամների փաստաթղթերն ուղարկել խորհրդարան՝ ճանաչելու նրանց լիազորությունները։ Ընտրությունների արդյունքներով այս կուսակցությանը բաժին էր հասնում 16 մանդատ։
«Դեռևս ընտրությունների օրը պարզ էր, որ այս ընտրությունները չեն արտացոլում Վրաստանի քաղաքացիների ազատ կամարտահայտությունը։ «Միասնություն-Ազգային շարժում» կուսակցության անունից հայտարարել ենք, որ չենք ճանաչում այս ընտրությունների լեգիտիմությունը և հրաժարվում ենք պատգամավորական մանդատներից»,- նշել է Բոկուչավան։