Բացառիկ կադրեր հեղափոխությունից, որոնք շատերը չեն տեսել

2018 թվականի ապրիլի 13-ին՝ մոտավորապես ժամը 13:30-ի սահմաններում Գյումրիից դեպի Երևան քայլերթ կատարող «Իմ քայլը» նախաձեռնության անդամներին Երևանի Ավան թաղամասի մատույցներում դիմավորեցին «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամները:

Երկու նախաձեռնությունների տասնյակ անդամներ քայլերթով շարժվեցին դեպի Ազատության հրապարակ՝ ճանապարհին իրենց բողոքը հայտնելով Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի և բուհի ղեկավարության կողմից ուսանողների կողմից հնչեցրած դասադուլի կոչեր անելուն խոչընդոտելու դեմ:

Չնայած սկզբում պետական համալսարանի գլխավոր մասնաշենքի մուտքը փակվել էր բուհի անվտանգության աշխատակիցների կողմից, սակայն քայլերթի մասնակիցները կարողացան բացել այն և հասնել մինչև ռեկտորի աշխատասենյակի մոտ:

«Իմ քայլը» և «Մերժիր Սերժին» նախաձեռնությունների անդամները իրազեկման երթով շարժվեցին և մոտավորապես ժամը 18:30-ի սահմաններում հասան Ազատության հրապարակ, որտեղ նրանց արդեն սպասում էին բազմաթիվ քաղաքացիներ:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ