Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը մեկնաբանել է սեպտեմբերի 26-ին կայացած տնտեսական խորհրդակցությանը Իլհամ Ալիևի 27-ամյա որդու՝ Հեյդար Ալիևի մասնակցության կարգավիճակը։
«Նա Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի է»,- ասել է Հաջիևը լրատվամիջոցների հետ զրույցում։ Հանդիպմանը Հեյդար Ալիևը նստել էր մոր`երկրի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի կողքին։
Բոլորը կարո՞ղ են գնալ փոխնախագահի կողքին նստել հարցին` Հաջիևն ասել է, թե տնտեսական խորհրդակցությունը բաց է մասնագետների համար։ «Տնտեսական խորհրդատվությունը բաց է մասնագետների համար: Նա մասնակցել է այդ միջոցառմանը որպես Ադրբեջանի քաղաքացի և որպես մասնագետ, կոնկրետ ոլորտի մասնագետ»։